Սիրիայի Հալեպ քաղաքում բախումների ընթացքում զինյալները հրթիռակոծել են հիմնականում քրիստոնյաներով բնակեցված, հայաշատ Ազիզիե թաղամասը:
Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ պայթյուն է որոտացել այս թաղամասում գտնվող «Ալ- Զահրա» կինոդահլիճի մոտ:
Հրասանդի արկը պայթել է «Ալ- Զահրա»-ի դիմացի մայթին, ինչի հետևանքով վիրավորվել է սրահի աշխատակազմի ներկայացուցիչ մի հայուհի:
Վիրավորն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց ու բուժում ստացել:
Նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում: