hayernaysor.am – Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը լրացուցիչ 40 հազար եվրոյի օգնություն է փոխանցել Սիրիայի հայերին: Այն հավաքվել է նվիրատվությունների արդյունքում, որի մասին կոչ էր արվել հունիսի 19-ին:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը` վկայակոչելով «Nouvelles d’Arménie»-ն: Բացի այդ, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը Կիլիկիո կաթողիկության միջոցով Սիրիայի հայ համայնքներին արդեն 250 հազար եվրո է փոխանցել:

Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը ծրագրում է Սիրիայի հայերի համար ավելի շատ օգնություն հավաքել հեռախոսամարաթոնի ընթացքում, որը կայանալու է նոյեմբերի 19-23-ը Մարսելում, Լիոսում, Թուլուզում եւ Փարիզում:

Սիրիայում պատերազմի եւ ջիհադականների ավերիչ գործողությունների հետեւանքով Հալեպ ու Քեսաբ քաղաքների հայ համայնքներն անհապաղ օգնության կարիք ունեն, որպեսզի կարողանան պահպանել իրենց դպրոցները, հաստատություններն ու սոցիալ-բժշկական ենթակառուցվածքները: