Աղվերանում կայացած Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում էր 19 երկրի 134 ներկայացուցիչ, ամփոփելով աշխատանքները հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Մենք` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կազմակերպված Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի մասնակիցներս, մեր ողջույնի խոսքն ենք հղում Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին, մասնավորապես իրենց սուրբ պարտականությունը կատարող ուսուցիչներին ու կրթության ոլորտի բոլոր աշխատողներին:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս դժվարին պայմաններում, կրելով զրկանքներ և վտանգելով սեփական կյանքը, կատարում են իրենց մանկավարժական պարտականությունները` ծառայելով մատաղ սերնդին և ամբողջ ազգին: Վստահ եղե’ք, որ ձեր կողքին է ողջ հայ ժողովուրդը, ինչպես Հայաստանի Հանրապետության ու Արցախի ձեր հայրենակիցները, այնպես էլ աշխարհասփյուռ հայությունը: Բոլորիդ մաղթում ենք ուժ, կորով, համբերություն, վճռականություն և մոտալուտ խաղաղ ժամանակաշրջան»:
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Մենք` Հայաստանի Հանրապետութեան կրթութեան և գիտութեան նախարարութեան կազմակերպուած Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի մասնակիցներս, մեր ողջոյնի խոսքն ենք յղում Սիրիայում բնակուող մեր հայրենակիցներին, մասնաւորապէս իրենց սուրբ պարտականութիւնը կատարող ուսուցիչներին ու կրթութեան ոլորտի բոլոր աշխատողներին:
Մենք մեր զօրակցութիւնն ենք յայտնում բոլոր նրանց, ովքեր այս դժուարին պայմաններում, կրելով զրկանքներ և վտանգելով սեփական կեանքը, կատարում են իրենց մանկավարժական պարտականութիւնները` ծառայելով մատաղ սերնդին և ամբողջ ազգին:
Վստահ եղէ՛ք, որ ձեր կողքին է ողջ հայ ժողովուրդը, ինչպէս Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի ձեր հայրենակիցները, այնպէս էլ աշխարհասփիւռ հայութիւնը:
Բոլորիդ մաղթում ենք ուժ, կորով, համբերութիւն, վճռականութիւն և մօտալուտ խաղաղ ժամանակաշրջան:
Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի մասնակիցներ
12.08.2014