Perio News/fb/ – Նախաձեռնութեամբ Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Սիրիահայութեանը օժանդակող ծրագրի յանձնախմբի, հինգշաբթի եւ ուրբաթ` յունիսի 19-ին եւ 20-ին, Սպահանի «Ֆարշչեան» դահլիճում կայացաւ բարեգործական համերգ՝ յօգուտ սիրիահայութեան: Համերգը, ղեկավարութեամբ դոկտ. Արբի Բաբումեանի, իրականացւեց տեղի «Արփա» նւագախմբի եւ պարսիկ մեներգիչ Ֆարիդ Ֆարոխփուրի կատարմամբ:
Նւագախմբի անձնակազմը ներկայացնում էին Արին Խաչիկեանը (երգեհոն) Ասպետ Սիմոնեանը, Էդմոնդ Ղազարեանը եւ Ժիրայր Ղարիբեանը (սաքսոֆոն), Կարէն Օհանեանը (հարւածային գործիք), Կարէն Իւնիկեանը (տումբա), Րաֆֆի Խուդաբախշեանը եւ Սարօ Ղարախանեանը (բաս գիթառ), նաեւ դաշնամուրի կատարմամբ խմբին ընկերակցում էր դոկտ. Ա. Բաբումեանը:
Նշելի է, որ յունիսի 19-ին կայացած համերգը իրենց ներկայութեամբ պատւել էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ ճարտ. Ասարզադեգանը, ազգային մարմինների ու համայնքում գործող միութիւնների ներկայացուցիչները եւ պետական պաշտօնատարներ:
Երկօրեայ համերգը մեծ հետաքրքրութեամբ ընդունւեց հայ եւ պարսիկ հանդիսատեսի կողմից :
Երանուշ Թահմազեան
Իրան (Նոր Ջուղա)