yerkirmedia.am – Հալեպում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետեւանքով ունենք մեկ զոհ եւ վեց վիրավոր։
Զոհվել է «Գանձասար» շաբաթաթերթի ցրիչ Վրեժ Ճապաղջուրյանը։
Նոր Գյուղի Զվարթնոց եկեղեցու դիմաց գտնվող “Ֆաթայեր Ճանո” խանութի մոտ ընկած արկերը հրդեհ եւ ավերածություններ են առաջացրել։
Հենց այստեղ էլ չոհվել է »Գանձասարի» երկար տարիների աշխատակիցը։