Ելնելով վերջին օրերին Հալեպի hայկական թաղամասերում տեղի ունեցած իրադարձություններից, Բերիո թեմը կոչով դիմել է Սփյուռքի նախարարությանը, Հայաստանում եւ դրսում գործող կառույցներին՝ ձեռնարկելու մի շարք հրատապ քայլեր՝ հատկապես Նոր Գյուղ հայկական թաղամասը եւ հալեպահայությանը վերջնական կործանումից փրկելու նպատակով:

Նախարարությանն առաջարկվում է կազմակերպել համահայկական դրամահավաք՝ “Փրկենք Նոր Գյուղը” խորագրով: Անելիք ունի նաեւ արտաքին գործերի նախարարարությունը:

Ակնհայտ է, որ Սիրիայում տեղի ունեցող ավերածություններին անմիջական մասնակցություն ունի նաեւ Թուրքիան եւ, ըստ Բերիո թեմի ուղերձի, արտաքին գործերի նախարարությունը պետք է հանդես գա բողոքի նոտայով: Իսկ Սփյուռքի հայկական համայնքների ղեկավար մարմիններն թեմը հորդորում է սիրիահայության իրավիճակը ներկայացնել աշխարհի հանրությանը եւ օգնության միջոցներ գտնել: