Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ:

Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկել են դրանց խորացման հնարավորությունները և ընդգծել միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին է փոխանցել Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:

Զրույցի ավարտին Լիբանանի Նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: