yerkirmedia.am – Հալեպի Ռամուսեի շրջանում մարտական գործողությունների ժամանակ ապրիլի 16-ին զոհվել է սիրիահայ Գոքո Աշնագլյանը։ Այդ մասին հաղորդել է Հալեպի մեր սեփական թղթակից Մարիա Գաբրիելյանը։
Նահատակի քսանամյակը դեռ չէր լրացել։ Նրա թաղման կարգը կատարվելու է քիչ անց, Հալեպի Սուրբ Երրորդություն Զվարթնոց եկեղեցում։