yerkirmedia.am – ՀՀ ԱԳ նախարարության տեղեկացմամբ, ապրիլի 15-ին առավոտյան ժամը 7:45-ին հարեւան տարածքում տեղակայված զինյալ խմբավորումների կողմից Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում գտնվող Հայ Կաթողիկե “Փարոս” վարժարանի վրա նետված 3 արկերը պատճառել են նյութական մեծ վնասներ:

Ռմբակոծության հետեւանքով վիրավորվել են շուրջ 60 մարդ` աշակերտներ և մանկավարժներ: Վիրավորների թվում են ազգությամբ և ծագումով հայ 6 աշակերտ, ինչպես նաև 3 ուսուցիչ:

Դամասկոսի ֆրանսիական հիվանդանոց տեղափոխված հայ 9 վիրավորներին այցելել են ՍԱՀ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և Դամասկոսի Հայ Առաքելական Թեմի Առաջնորդ գերաշնորհ Արմաշ եպս. Նալբանդյանը, ինչպես նաև միությունների ղեկավարներ։

Սիրիայի մեր թղթակից Մարիա Գաբրիելյանը փոխանցել է վիրավորված աշակերտներից երկուսի անունները` Նարեկ Մարաշլյան, Հակոբ Խըդըրլարյան, վիրավորները նույն դպրոցի ուսուցիչներ Սիլվա Լիվլեճյանը, Ռուբա Արիսյանը եւ Ֆրասու Դեշօղլանյանն են: