yerkirmedia.am – Քեսաբի հարձակմանը մասնակից-ականատեսը բրիտանական “Թելեգրաֆ” թերթին պատմել է, որ Թուրքիան աջակցել է ապստամբ զինյալների գործողություններին:

Հոդվածի հեղինակ Ռութ Շերլոքը փոխանցում է, որ հարձակման գործողությունները մշակվել են ամիսներով, եւ Թուրքիան այդ ընթացքում զինյալներին ոչ միայն, այսպես ասած, “դաբրո” է տվել, այլեւ նրանց համար մատչելի է դարձրել իր՝ մինչեւ ատամները զինված եւ անառիկ սահմանային անցակետը:

Իսկ այդ հարձակման հաջողության համար կենսական ռազմակվարական նշանակություն ուներ:

“Թուրքիան շատ մեծ բան արեց մեզ համար՝ իր անցակետից թույլ տալով մտնել մեր տղերքին: Մեզ պետք էր իշխող ռեժիմին հարվածել տարբեր կողմերից, իսկ այդ մեկը ծովափին մոտ միակ ուղին էր, ուստի դա շատ մեծ աջակցություն էր”,­­- “Թելեգրաֆին” ասել է Քեսաբի հարձակմանը մասնակցած սիրիացի ապստամբը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը: