panorama.am – Թուրքիան սիրիահայերի հարցում կորցնում է քարոզչական պատերազմը: Այս մասին գրում է «Al-monitor» պարբերականը:

«Ակօս» պարբերականի հետ զրույցում Սիրիայի հայաբնակ Քեսաբում վերջին իրադարձությունները վերապրած և զինյալների կողմից Թուրքիա տեղափոխված Թիթիզյան տարեց քույրերը ներկայացրել են, թե ինչ է տեղի ունեցել Քեսաբում հայերի հեռանալուց հետո։ Քույրերը բնակություն են հաստատել Վակիֆլիում (Vakifli), 1915 թ. Թուրքիայում միակ հայաբնակ մնացած գյուղում:

«1915թ ավելի քան 1.5 մլիոն հայերեն կոտորվել Օսմանյան Թուրքիայի ձեռքով, որը մի շարք պատմաբանների կարծիքով, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Շատ բռնություններ են տեղի ունեցել. հարյուր հազարավոր հայերի տեղահանել են իրենց տներից և հրամայել են «մահվան երթը» կատարել դեպի Սիրիայի Դեր Զոր անապատ: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցից առաջ, Քեսսաբի շուրջ քարոզարշավը կարծես էլ ավելի կվատթարացնի Թուրքիայի վարկանիշը»:

«Ակօս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը նշում է, Քեսաբում եթե հայերը որևէ վնաս կրեն, ապա դա նաև կվնասի Թուրքիային:

Պարբերականն անդրադարձել է Հագայում ՀՀ նախագահի, Ամերիկայի Հայ Դատի Գրասենյակի, ինչպես նաև Քիմ Քարդաշյանի, երգչուհի Շերի՝ Քեսաբի վերաբերյալ արված հայտարարություններին:

«Պարզ է, որ Քեսաբում ապստամբների հարձակումները սկսվել են Թուրքիայի կողմից: Թուրքիան հիմա ծայրահեղ ծանր իրավիճակում է՝ փորձում է վերականգնել իր վարկանիշը»,-նշել է Քոփթաշը:

Չնայած Թուրքիայի-Հայաստանի միջև պաշտոնական հարաբերությունների սառեցմանը, ապրիլի 20-ին Ստամբուլի կենտրոնական՝ Թաքսիմ հրապարակում տեղի կունենա ողբերգության ոգեկոչման արարողություն:

Սիրիահայ ռեժիսոր Նիկոլ Բեզժյան (Bezjian) նշում է, որ հայկական համայնքը չպետք է թույլ տա, որ հակամարտող կողմերը հայերին մոնիպուլյացիայի ենթարկեն:

«Երբ ամեն ինչ լավ էր և Ասադը Էրդողանի հետ լավ հարաբերություններ ուներ, գրախանութներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր գրքերը սիրիական գաղտնի ծառայությունների գործակալների կողմից առգրավվել էին: Իսկ հիմա, երբ ամեն ինչ այլ ուղղությամբ է գնում, Ասադը իր գործողություններն արդարացնելու համար խոսում է ցեղասպանության մասին»,-նշել է սիրիահայ ռեժիսորը: