a1plus.am – Վերջերս արաբական կայքերը համացանցում տարածել էին տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես են քեսաբցիներին տեղափոխում Թուրքիա:

Իսլամիստները մարդկանց ուղեկցում են դեպի թուրքական սահման եւ վերադառնում՝ ցույց տալով, որ իրենց խնդիրը Քեսաբի բնակչությանը անվնաս սահման հասցնելն է։ Բնակիչներից 19-ը հայ են:

Սիրական պատերազմի արդյունքում հայրենիք տեղափոխված Պիեռ Աֆարյանի ընտանիքին եւս Քեսաբից տեղահանել են: Նա պարբերաբար կապի մեջ է իր հարազատների հետ եւ վստահեցնում է, որ փորձում են քեսաբցիների բերանից դուրս հանել այն խոստովանությունը, թե նրանք լավ վերաբերմունք են ստացել այդ ահաբեկիչների կողմից եւ Թուրքիայում ավելի ապահով կլինեն։

Խոսելով Քեսաբում թուրքական կառավարության գործողությունների մասին՝ Պիեռ Աֆարյանն ասաց. «Ինչ ուզում, դա էլ անում են։ Ինչպես ցեղասպանության ժամանակ օգտագործեց 1-ին համաշխարհային պատերազմը, այսօր էլ օգտագործում է սիրիական պատերազմը, որպեսզի կողքից մնացած հաշիվները մաքրի հայերի հետ։ Ինչո՞ւ պետք է հարձակվես մեկի վրա, հետո նրան ապաստան առաջարկես»:

http://www.a1plus.am/1310092.html