lragir.am – ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը բարձրացրել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա հարձակման հարցը: Երկրները կոչ են արել ՄԱԿ-ին «անել ավելին այդ մարդկանց կարիքները հոգալու համար»:

Այս մասին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերն ասել է հանրապետական կոնգրեսական Ադամի Շիֆին, տեղեկացնում է asbarez.com-ը:

Դեսպան Փաուերը նշել է, որ Քեսաբի վրա վերջին հարձակումը խիստ մտահոգություն է առաջացրել: Դեսպանի խոսքով, սակայն, Քեսաբի վրա հարձակված ծայրահեղական խմբի վրա ԱՄՆ-ը և ՄԱԿ-ն ազդեցության լծակներ չունեն: Տեղեկացնենք, որ խոսքը Իրաքի և Լևանտի իսլամական պետություն խմբավորման մասին է: