arfd.info/hy/ – Այսօր, մարտի քսանմեկի առավոտյան, զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը:

Հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից: Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել է Քեսաբին մաս կազմող Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են: Սիրիական բանակը փորձում է ետ մղել գրոհայիններին: Բախումները ներկա պահին շարունակվում են:

Այս ընթացքում բնակչությունը Սեւ աղբյուրից եւ վտանգի ենթակա այլ տարածքներից հեռացել է ավելի ապահով վայրեր:

Կան տուժածներ: