Սիրիական ընդդիմության ակտիվիստները կառավարական զորքերին մեղադրել են Հալեպում ավիահարվածների ընթացքում 90 մարդու, այդ թվում երեխաների սպանության համար, այս մասին տեղեկացնում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունը տեղեկացրել է, որ ուղղաթիռները պայթուցիկ նյութերով տակառներ են նետել քաղաքի արևելյան մասում գտնվող բնակավայրերի ուղղությամբ։

Իրավապահների խոսքով՝ Սիրիայում շաբաթ օրը զոհվել է ավելի քան 300 մարդ։

Հալեպում շարունակվում են նաև մարտերը տարբեր իսլամիստական խմբավորումների միջև։
Իրավապահների տեղեկություններով՝ «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորումը հարձակվել է իսլամիստական մեկ այլ խմբավորման վրա և սպանել նրանց առաջնորդին։