tert.am – Հալեպում դարձյալ հայեր են վիրավորվել. Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության Հալեպի թղթակից Մարիա Գաբրիելյանը:

Պատահական փամփուշտից վիրավորվել է Անդրանիկ Արևյանը: Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը կայուն է:
Մյուս վիրավորը զինծառայող Կարեն Պարսումյանն է: Նա նույնպես հիվանդանոցում է:

Tert.am-ի Հալեպի աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին օրերին Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար կայուն է: Պատահական ականները հայաշատ թաղամասեր ավելի հազվադեպ են հասնում: Էլեկտրաէներգիան դարձյալ գործում է էական խափանումներով, իսկ ջրամատակարարումը վերականգնվել է: