ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Նոր կյանքին ընդառաջ» խորագրով բարեգործական համերգ` սիրիահայ և հայաստանցի սիրված արվեստագետների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 20-ին կայանալիք համերգին կհնչեեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գաբրիել Երանյանի, Աշոտ Սաթյանի, գուսան Հայկազունի, սիրիահայ երգահան Սարգիս Ադամյանի ստեղծագործությունները՝ Շուշան Պետրոսյանի, Արման Նշանյանի, Հովհաննես Մուբայեդի ղեկավարած դասական քառյակի, սիրիահայեր Ցոլեր Կարագուլյանի, Արաքս Մահտեսյանի, Մարի Արաբաջյանի, Սարգիս Թուֆենկչյանի, «Հայկազուն» և «Զանգակներ» համույթների, «Շառավիղ» մանկական երգչախմբի կատարմամբ: Երաժշտական համարները կընդմիջվեն պարային և ասմունքային կատարումներով:
Համերգից առաջ կբացվի նաև «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: