tert.am – Դամասկոսում վերջին օրերին բախումներ են տեղի ունենում քաղաքի տարբեր արվարձաններում, լսվում են պայթյունների և թնդանոթների հարվածների ձայներ, տեղեկացնում է լիբանանահայ «Ազդակ» օրաթերթի Դամասկոսի թղթակիցը։
Հայաշատ Ջարամանա արվարձանը հրասանդի հրթիռակոծման տարափի տակ է հայտնվել, ինչի հետևանքով վնասվել են շենքեր, վիրավորվել տասնյակ մարդիկ։ Թեթև վիրավորների թվում հայ երիտասարդ կա։ Դանիել Տեր-Թորոսյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ սիրիական բանակը զինյալների խմբեր է ոչնչացրել Մոադամիե, Քաբուն, Զամալքայի շրջանում։
Կիրակի օրը Ջարամանայում նաև ականապատ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել է 26 մարդ, կան տասնյակ վիրավորներ։