news.am – Այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Սիրիայում քիմիական հարձակմանն ի պատասխան ցանկացած ռազմական գործողություն կսահմանափակվի ծավալներում, Գլենդելում սիրիահայության համայնքի ղեկավարները հայտարարել են, որ իրենք հանդես կգան Միացյալ Նահանգների կողմից պատասխան ցանկացած ռազմական գործողության դեմ: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:

«Ես չեմ ցանկանում, որպեսզի իմ երկիրը զբաղվի ավերածությունների «առեւտրով»: Ցանկացած ռազմական գործողություն բերում է մահ ու ավերածություն»,- հայտարարել է ծագումով Հալեպից, Գլենդելում անշարժ գույքի գործակալ Զավեն Խանջյանը, ով գլխավորում է Սիրիահայերի օգնության ոչ առեւտրային հիմնադրամը:

Գլենդելում բնակվող սիրիահայերի անհանգստությունը Սիրիայում իրենց ընտանիքների ու ընկերների համար, հատկապես Հակեպում, որն առավել շատ է տուժել բռնություններից, գնալով ավելանում է: Նրանք գրեթե ամեն օր լսում են առեւանգումների, թափառող փամփուշտների մասին պատմություններ, որոնց զոհեր են դառնում անմեղ մարդիկ. լսում են պատմականորեն Հալեպի հայկական թաղամասերում խուճապի եւ տնտեսական դժվարությունների մասին:

ԱՄՆ-ի արեւմտյան հատվածում Հայերի օգնության միության կառավարման նախագահ Լենա Բոզոյանի խոսքով, չնայած Օբամայի հավաստիացումներին, Սիրիայի հայ համայնքը պատրաստվում է հարձակման ու պատերազմի: Նրա կազմակերպությունը, որը կոնֆլիկտի ընթացքում ֆինանսական օգնություն է ցուցաբերում է հայ-սիրիական բարեգործական կազմակերպություններին, հայտարարել է, որ «ողջ աշխարհի հայությունը անհանգստացած է ռազմական միջամտության խնդրով, որը երկու կողմերի մարդկանաց համար միայն տառապանքներ կավելացնի եւ Սիրիայում առկա կոնֆլիկտը չի լուծի, այլ կապակայունացնի ողջ տարածաշրջանում տիրող իրավիճակը»: