ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուևցչություններում հայկական անձնագիր տրամադրելու ժամկետը մեկ տարով երկարաձգվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարությունն օգոստոսի 8-ի նիստում հաստատեց որոշման նախագիծը, ըստ որի` առաջին անգամ Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնող Լիբանանի եւ Սիրիայի քաղաքացիները տեղի հայկական դիվանագիտական ներկայացուցչություններում անձնագիր կարող են ստանալ մինչեւ 2014թ.-ի սեպտեմբերի մեկը:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Վահե Ջիլավյանը նշեց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը կապված է Մերձավոր Արեւելքում շարունակվող լարվածության հետ:

Նախագծի ընդունմամբ Լիբանանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիները հնարավորություն են ստանում մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում: