ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի և Սիրիայի հայազգի քաղաքացիները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում հնարավորություն կունենան ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այդ մասին հարցն ընդգկրված է կառավարության օգոստոսի 8-ի նիստի օրակարգում:
ՀՀ կառավարությունն այդպիսով 2012թ.-ի հուլիսի 26-ին ընդունած որոշման գործողության ժամկետը, որը լրանալու էր 2013թ.-ի սեպտեմբերի 1-ին, երակարաձգում է ևս մեկ տարով:
Նախագիծը մշակվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի կողմից:
2011թ.-ի գարնանից Սիրիայում սկիզբ առած հակամարտությունից հետո բազմաթիվ սիրիահայեր շարունակաբար ներգաղթում են հայրենիք և ստանում ՀՀ քաղաքացիություն: