panorama.am – Լիբանանի նոր ձևավորվող կառավարությունում կլինեն նաև հայ նախարարներ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանը` հավելելով, որ լիբանանցի ժողովուրդը տպավորված է տեղի հայերից:

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն էլ նշեց, որ հայ համայնքը Լիբանանի ամենածաղկուն համայնքներից է և մեծ դերակատարություն ունի երկրի քաղաքական, տնտեսական զարգացումներում:

Անդրադառնալով Սիրիայում վերջին իրադարձություններից հետո Լիբանանում հաստատված սիրիահայերին, Ա. Քոչարյանն ասաց, որ վերջին շրջանում սիրիահայ փախստականների հոսքը մեծացել է դեպի Լիբանան:

Վրեժ Սափունջյանն էլ հայտնեց, որ Սիրիայից մոտ 1 միլիոն մարդ է տեղափոխվել Լիբանան: «Ամեն ինչով փորձում ենք նրանց օգնել: Իրավիճակն, իհարկե, տխուր է, բայց հույս ունենք, որ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ կվերջանա և բոլորը կվերառնան իրենց տները»,- ասաց նախարարը: