Լուրեր

Հալեպի հայկական թաղամասերում վարագույրներ են կախել դիպուկահարներից պատսպարվելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրավիճակը շատ ավելի լարված է, քան հաղորդում են լրատվամիջոցները: Բախումները հասել են Հալեպի հայկական թաղամասեր, ամեն օր տասնյակ ռումբեր են պայթում, իսկ դիպուկահարները դիրքավորվել են քաղաքի տարբեր հատվածներում: Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի…

Հալեպում երեկ դարձյալ պայթյուններ են գրանցվել, իսկ այսօր համեմատաբար հանդարտ է

tert.am – Հալեպում երեկվանից վերականգնվել է էներգամատակարարումն ու ջրամատակարարումը, սակայն թե քանի օր կտևի դա, քաղաքի բնակիչները չգիտեն. քաղաքում սովորական է դարձել օրերով առանց հոսանքի և ջրի մնալը։ Tert.am-ի Հալեպի աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ երեկոյան կրկին պայթյունների և ռմբակոծությունների…

Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդին և երկրի նախագահին

panorama.am – Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունել է Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին և Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակին, սիրիահայության անվտանգության խնդիրներին, հայրենադարձ սիրիահայերի աջակցությանն…

Քեսաբի շրջակայքում տասնյակ զինյալներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաթաքիայի հյուսիսում՝ մասնավորապես Քեսաբի շրջանում, շարունակվում են թեժ բախումները սիրիական բանակի և զինյալների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, Լաթաքիայի Զահիա գյուղում բախումների ժամանակ Ջաբհա ան Նուսրա խմբավորման տասնյակ անդամներ են…

Բաշար Ասադը վերընտրվելու ամենամեծ հնարավորությունն ունի. Հալեպի հայ ավետարանական համայնքի համայնքապետ

nyut.am – Սիրիական իրականությունն աշխարհի կիզակետում է հայտնվել, իսկ մենք՝ հայերս, հատկապես մտահոգված ենք Սիրայում բնակվող հայերի ճակատագրի հարցով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հալեպի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը՝ հավելելով, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները համաշխարհային…

ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՇԱՀԱՆ ԱՐՔ. ՍԱՐԳԻՍԵԱՆ ԼԱԹԱՔԻԱ ԱՅՑԵԼԵՑ

PERIO NEWS – Այսօր, կիրակի 4 մայիս 2014-ին, առաւօտեան, Բերիոյ Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, ընկերակցութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երկու միաբան հայրերու ուղղուեցաւ Լաթաքիա, Քեսապի գաղթականներուն հետ տեսնուելու եւ հանդիպումներ ունենալու պատասխանատու մարմիններուն հետ:

Արամ Ա-ն Քեսաբի հարցով ՄԱԿ-ից նամակ է ստացել

tert.am – Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՄԱԿ-ի գաղթականների հարցերով ընդհանուր պատասխանատու Վալերի Ամոսից նամակ է ստացել, որտեղ պաշտոնյան շնորհակալություն է հայտնել վեհափառ հայրապետին՝ իր հետ ունեցած հանդիպման համար, և վստահեցրել է, որ հետևում է Քեսաբի գաղթականների հարցին՝ շարունակելով…

ՏԻՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ԱՊԱՀՈՎԱԿԱՆ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՆ ՀԱՆԴԵՐՁ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ ԿԸ ՇԱՐՈՆԱԿՈՒԻՆ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Սուրիոյ մէջ Հայ Դատի հետապնդման աշխատանքները 2014ին նոր հանգրուան թեւակոխեցին: Մեր աւանդական ոգեկոչական Կեդրոնական ձեռնարկներուն կողքին, շարք մը այլ կարեւոր նախաձեռնութիւններ իրականացան եւ կը շարունակուին իրագործուիլ: -Գլխաւոր նախաձեռնութիւնը 24 Ապրիլ 2014ին, Սուրիոյ Խորհրդարանէն ներս կատարուած քննարկումն էր, ուր դատապարտուեցաւ 1915ին…

ՆՈՐ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ – Կը շարունակուի հրասանդներու տարափը

3 Մայիս 2014ին, Հալէպի Ազիզիէի շրջանին մէջ ինկած չորս հրասանդներու պատճառով մեծաթիւ վիրաւորներ եւ զոհեր արձանագրուեցան: Վիրաւորներուն մէջ էր Կաթողիկէ համայնքի կղերական` Տէր Կոմիտաս Տատաղլեանը: Իսկ Հալէպի Պետական Համալսարանին մէջ նետուած ձեռնառումբի պատճառով վիրաւորուած է ուսանողՆայիրի Գրիգորեանը: Հալէպի Լրատուական Գրասենեակ

Նոր Վիրաւորներ

2 Մայիս 2014ին, յետ միջօրէի ժամերը շատ ծանր եղան Հալէպի համար: Հայահոծ Վիլլաներու, Ազիզէի եւ Նոր Գիւղի շրջաններուն մէջ հրասանդներ եւ կազի շիշեր տեղացին, որոնց պատճառած ահն ու սարսափը անտանելի էր: Անոնցմէ մէկը ինկաւ Ա.Մանուկեան Ժ.Տան դիմացը գտնուող շէնքին վրայ,…