nyut.am – Սիրիական իրականությունն աշխարհի կիզակետում է հայտնվել, իսկ մենք՝ հայերս, հատկապես մտահոգված ենք Սիրայում բնակվող հայերի ճակատագրի հարցով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հալեպի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը՝ հավելելով, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները համաշխարհային 3-րդ պատերազմի մի ձև են. «Խտացված պատերազմ է, որ այժմ ապրում ենք, և շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել»:
Նրա խոսքով, Թուրքիայի կողմից զինված և նպաստ ստացող զինյալ խմբավորումները թափացում են սիրիական սահմանները, գրավում են գյուղերն ու ավելի խորքերն են գնում՝ ձգտելով հասնել Հայեպ. «Սրանք իրենց «ընդդիմություն» են անվանում, սակայն մենք այս ընդդիմության մեջ որևէ քաղաքական ընդդիմություն չտեսանք: Սրանք խաղաղարար ընդդիմություն չեն»,- նշեց Հ. Սելիմյանը՝ հավելելով, որ սիրիահայության կենտրոնական տեղը Հալեպն է, ուստիև այնտեղ ավելի լարված է վիճակը. «Եթե լավատեսական թիվ ասենք, ապա կարող ենք ասել, որ 20 հազարն է Հալեպում մնացած հայերի թիվը: Վերջին շրջանում բավականին մեծ թվով գաղթ ունեցանք. 12-13 հազարը հաստատվել է Հայաստանում, մի քիչ ավելի շատը Լիբանանում, մոտ 200 ընտանիք էլ Անճարում են: Քեսաբի պարպումից հետո քեսաբցիների մեծ մասը Լաթաքիայում հաստատվեցին՝ հուսալով, որ պետք է վերադառնան իրենց տները: Եվ ես գիտեմ, որ կվերադառնան, բայց այլ հարց է, թե ինչ վիճակում կգնեն իրենց բնակավրերը»:
Սիրիահայության սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նշաեց վերապատվելին, շատ ծանր է, քանի որ մշտական ֆիզիկական վտանգից բացի, մարդիկ աշխատանք չունեն, որպեսզի կարողանան հոգ տանել իրենց ընտանիքներին:
«Սիրիական ազգային բանակը շատ ուժեղ կատորաղականություն ունի իրականում, սակայն տակավին մեծաթիվ բանակ դեռևս դուրս չի եկել զինյալների դեմ: Մենք քիչ զորք ենք տեսնում, քանի որ իշխանությունները պահպանողական քաղաքականություն են որդեգրել, սակայն եթե կամենան, ցույց կտան իրենց մեծ կարողունակությունը»,- ասաց Հարություն Սելիմյանը՝ համոզմունք հայտնելով, որ Սիրիայում կկայանան ընտրություններ և Բաշար Ասադը կվերընտրվի, քանի որ մեծ համարում ունի Սիրայի բնակիչների մոտ: