Լուրեր

Հալեպում բախումները շարունակվում են. կառավարական զորքն առաջխաղացում է արձանագրել

tert.am – Հալեպի տարբեր շրջաններում բախումները շարունակվում են։ Սիրիական բանակը վերջին մի քանի օրերին առաջընթաց է արձանագրել Հալեպում և շրջակայքի որոշ գյուղերում։ Կառավարական զորքը ռազմական գործողություններ է իրականացրել՝ ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում։ Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան…

Հալեպում ջրի և էլեկտրականության պակասը փոքր-ինչ մեղմվել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ջրի և էլեկտրականության տագնապը փոքր-ինչ թեթևացել է: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկցրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ ջրի տագնապ թեև կա, սակայն երբեմն որոշ թաղամասերում լինում է, որոշներում՝ ոչ: Աղբյուրը նաև նշեց, որ ջրի առևտուրը…

Հալեպը «ծարավ» է

panorama.am – Հալեպում նորից ջրի խնդիր կա: Հուլիսի երկուսից քաղաքը ջրազրկված է: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար»-ը: Նոր Գյուղ թաղամասում ահաբեկչական պայթյունի հետևանքով ջրի մայր խողովակը վթարվել է: Հայկական կենտրոններում ու եկեղեցիներում շարունակվում են բնակչության ջրամատակարարման աշխատանքները:

Սիրիահայերն ուսումնասիրում են հարկային օրենսդրությունը Հայաստանում գործ սկսելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից Հայաստան տեղափոխված սկսնակ ձեռնարկատերերի առջև ծառացած հիմնական խնդիրներից է օրենսդրական դաշտին անծանոթ լինելը: Խնդիրը լուծելու և սիրիահայերի հոգսը թեթևացնելու նպատակով Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի hայաստանյան գրասենյակի…

Հալեպում հայեր են վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հուլիսի 3-ին 2 հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Հարութ Չորպաջյանն ու Դավիթ Մեյխանաջյանը վիրավրովել են ահաբեկչական խմբավորումների կողմից նետված գազի տակառի պայթյունի հետևանքով: Վերջին երկու ամիսների…

Քեսաբն այսօր. խոսուն կադրեր ավերված հայկական բնակավայրից

ՔԵՍԱԲ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը լուսանկարներով ներկայացնում է այսօրվա Քեսաբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկարներում հստակ երեւում է, թե ինչ են թողել իրենցից հետո Թուրքիայից եկած ահաբեկիչները: Քեսաբում տիրող իրավիճակին տեղում ծանոթացել է Սիրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան…

Հայաստանի դեսպանն ու Լաթաքիայի մարզպետը քննարկել են Քեսաբին օգնելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաթաքիայի մարզպետն ու Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը քննարկել են Քեսաբ գյուղաքաղաքի իրավիճակը և օգնություն տրամադրելու ուղիները՝ նպատակ ունենալով կարգավորել կենսակերպը և այնտեղ քաղաքացիների վերադարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը, հանդիպման ընթացքում…

Հույն Ուղղափառ եկեղեցին Քեսաբի բնակիչներին օգնության փոքր փաթեթներ կբաժանի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն Ուղղափառ եկեղեցու պատրիարքության երիտասարդությունը շարունակում է օգնություն տրամադրել քեսաբցիներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քեսաբի հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանի ֆեյսբուքյան էջից: Հայտարարության մեջ նշված է, որ այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, Քեսաբի համալիրում բնակիչներին օգնություն…

Բերիո թեմի առաջնորդն այցելել է Քեսաբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը երկօրյա այցելություն է կատարել Լաթաքիա եւ Քեսաբ: Նրան ուղեկցել են Ազգային վարչության ատենապետ Սնբում Սնբուլյանը, Ազգային վարչության անդամներ Զարեհ Փոլադյանը, Հարություն Քիլիսյանը, Պետրոս Հովհաննիսյանը, ազգային պատգամավոր Կարո Յուզբաշյանը:…

Հալեպի բնակիչներին կոչ է արվել անվստահելի աղբյուրներից ջուր չըմպել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում կոչ է ուղղվել բնակչությանը` անվստահելի աղբյուրներից ջուր չըմպել՝ այդպիսով խուսափելով տարբեր հիվանդություններից: Աշխարհի ամենավտանգավոր պատերազմներից մեկի ճիրաններում գտնվող քաղաքը հրասանդների, գազի տակառների և զանազան տեսակի հրթիռների արձակումների պատճառած ահ ու սարսափի, ավերի կողքին տարիներ շարունակ…