ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը 20 հազար դոլար է փոխանցել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` Հայաստանում հաստատված սիրիահայերին օգնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ևս 10 հազար ԱՄՆ դոլար տրամադրվել է Լոս Անջելեսում գործող Սիրիահայերի օգնության միացյալ մարմնին:

Առաջնորդարանը կատարել է նաև մի շարք այլ նյութական փոխանցումներ. 20 հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել Հայաստանի «Հույսի տուն» բարեգործական կազմակերպությանը և 30 հազար ԱՄՆ դոլար հատկացվել է Ամերիկայի Արևւմտյան թեմի վարած «Էջմիածնի փոքրիկներու հիմնադրամ»-ին: 27 հազար ԱՄՆ դոլար փոխանցվել է Տավուշի Բերդ քաղաքում նոր եկեղեցու կառուցման համար: Եկեղեցին կառուցվում է թեմի բարերարներից Ճան Սթիվընսի հիշատակին: