ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Նոր գյուղ թաղամասում հրթիռակոծությունների հետևանքով վիրավորվել է հայուհի Լետա Կիվլիվզեանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթը:
Միաժամանակ թերթն արձանագրում է, որ վերջին մի քանի օրերին քաղաքի որոշ հատվածներում դրական տեղաշարժեր են նկատվել, մասնավորապես, վերականգնվել է ջրի մատակարարումը, ինչպես նաև ինտերնետ ծառայությունների հասանելիությունը:
Այսօրվա ընթացքում հրթիռակոծությունների են ենթարկվել Հաուայի, Սուլեյմանիե, Շեյթ Թահա, Նոր գյուղ և մի շարք այլ թաղամասեր: