yerkir.am – Հալեպում զոհված 21-ամյա հայուհին Համահայկական խաղերի մասնակից էր:

Այսօր Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծությունների հետևանքով մահացել էր 12-ամյա Արման Հինտոյանը: Հետագայում հայտնի դարձավ նաև, որ հիվանդանոցում մահացել է նաև նրա` հրթիռակոծության ժամանակ վիրավորված քույրը՝ 21-ամյա Միրեյ Հինտոյանը:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Միրեյը Սիրիայի լողի ազգային հավաքականի անդամ էր: Նա 2015 թվականին Սիրիայի պատվիրակության հետ ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Համահայկական խաղերին:

Մեր տեղեկություններով՝ հրթիռակոծությունների հետևանքով վիրավորված Պեթի Լախոյան-Հինտոյանը զոհվածների մայրն է: