Arevelk.am – Ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել Ղամիշլիի քրիստոնեաբնակ թաղամասում. 3 հայ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Arevelk.am կայքը` հղում անելով իր աղբյուրներին:

Նախնական տեղեկություններով` կան զոհեր եւ տասնյակ վիրավորներ: Վիրավորների մեջ են Խաչիկ Կարապետը, Սամվել Պարսումն ու Դավիթ Թալթրյանը:

Ըստ նախնական վարկածի` պայթյունն իրականացվել է ահաբեկական խմբավորման կողմից: