yerkir.am – Սիրիայում զինյալ ահաբեկչական խմբավորումները Բոսթան փաշայի շրջանից երեկ շարունակել են հրթիռակոծել Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասը:

Ըստ «Գանձասար»-ի` հայկական Ազգ. Քարեն Եփփե ճեմարանի ու Նոր Գյուղի բանջարեղենի «Թելլե» շուկայի մոտակայքում ընկած հրթիռների հետևանքով գրանցվել է զոհ և 9 վիրավոր: Նրանց ինքնության մասին դեռևս չի նշվում: