yerkir.am – Հալեպի Սահակյան և Զավարյան ազգային վարժարանների սաները, իրենց մաշկի վրա պատերազմի բոլոր արհավիրքները զգալով հանդերձ, հանգանակություն են իրականացրել Ղարաբաղի համար:

Ըստ novostink.ru-ի` Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ նրանք տնտեսել են իրենց առօրյա ծախսերի համար նախատեսված գումարները, որպեսզի ուղարկեն ազատության համար պայքարող Ղարաբաղի իրենց հայրենակիցներին: