yerkir.am – Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ շրջանը դարձյալ հրթիռակոծվել է:

Ըստ «Գանձասար»-ի` հրթիռակոծությունների հետևանքով փլուզվել է շենք, որի բնակիչները մնացել են փլատակների տակ: Զոհվել է 6, վիրավորվել` 43 մարդ:

Կայքը հայտնում է, որ Հալեպում ավելի քան մեկ շաբաթ է` պատկերը ողբերգական է: Ահաբեկչական խմբավորումներն անընդհատ հրթիռակոծում են բնակելի թաղամասեր: