news.am – Սիրիական Ղամըշլիում ահաբեկիչների եւ ինքնապաշտպանական ջոկատների միջեւ տեղի ունեցած մարտերի հետեւանքով երկու հայ է զոհվել: Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ, զոհվածները Ղամըշլիի բնակիչներ Թովմաս Մինասյանն ու Հակոբ Մանուկյանն են:
Ղամըշլիի բնակելի թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան:
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձությունների սկսվելուց առաջ այդ երկրում 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, մյուս մասը՝ մայրաքաղաք Դամասկոսում, Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում: