yerkir.am – ՀՅԴ-ի նախաձեռնությամբ՝ Հալեպում Դրոյի մահվան 60-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կայացել
Հալեպում ՀՅԴ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել դաշնակցական կարևորագույն գործիչներից Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի մահվան 60-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

«Գանձասար»-ի՝ տեղեկացմամբ՝«Առասպելական Դրոն» խորագրով միջոցառման ընթացքում բացման խոսքով է հանդես եկել Զավեն Պարսումյանը՝ կարևորելով Դրոյի՝ հայ ժողովրդի ազատության և Հայաստանի անկախության համար անձնազոհությունն ու աննկուն մարտունակությունը:

«Դրոյի անզուգական տիպարը թևածում է Հայրենիքից մինչեւ Սփյուռք` յուրաքանչյուր հայորդու մտքում, սրտում եւ հոգում։ Այսօր նորահաս սերունդը հպարտությամբ խոնարհվում է իր մեծ հերոսի, նրա առասպելական կյանքի եւ գործունեության առջեւ: Բյուր հարգանք դաշնակցական Դրոյին»,- նշել է Պարսումյանը:

Միջոցառման ընթացքում ելույթով է հանդես եկել Բերիո հայոց թեմի ուսումնական խորհրդի «Մեսրոպ Մաշտոց» մանկապատանեկան երգչախումբը՝ կատարելով «Մենք պետք է կռվենք», «Դրոյի հիշատակին» և «Ապարան» ազգայնաշունչ երգերը:

yerkir.am