yerkirmedia.am – Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում «Գրադ» տեսակի 2 հրթիռ են արձակել Քեսաբից 15-20 կմ հեռավորության վրա գտնվող Քելես եւ Մազրաաթ Սարրաֆի շրջաններից:
Սիրիայի մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը հաղորդում է, որ անցնելով թյուրքմեններով բնակեցված տարածքի վրայով՝ առաջին հրթիռն ընկել է Քեսաբի մզկիթից 50 մետր հյուսիս, իսկ երկրորդը՝ Քեսաբի հայ ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցու հետեւի թաղամաս: Վնասները, բարեբախտաբար, միայն նյութական են, զոհեր չկան: Կա մեկ վիրավոր: Ենթադրություններ կան, որ հրթիռները արձակվել են Թուրքիայի տարածքից։