yerkirmedia.am – Հալեպի «Նոր Սերունդ» մշակութային միության կենտրոնի, Հայ մարմնակրթական ընդհանուր միության այգիների հարակից թաղամասերը հունվարի 16-ին ահաբեկչական խմբավորումները շուրջ կես ժամ ենթարկել են հրթիռակոծության: Կա 4 զոհ, ավելի քան 35 վիրավոր: Այս մասին տեղեկացնում է մեր գործընկերուհի Զարմիկ Պողիկյանը: Արձանագրվել են նաեւ նյութական մեծ վնասներ:
Նույն ժամանակահատվածում հրթիռակոծվել են Պուսթան ալ Զահրաա եւ Օկարիթ շրջանները: Հրթիռակոծման թիրախում է հայտնվել Մունշիեի շրջանում գտնվող Հայ ավետարանական Էմմանուել եկեղեցին: Եկեղեցին նյութական վնասներ է կրել: Մարդկային կորուստներ չկան: