news.am – Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարության իր գործընկերներին հրավիրել է սիրիահայերի հուշանվերների ցուցահանդես:

«Հրավիրում եմ գործընկերներին այցելել ցուցահանդես եւ ինչ-որ բան ձեռք բերել՝ ի լրումն սովորական տոնական ծախսերի: Այդպես մենք, բացի ամեն ինչից, կաջակցենք Սիրիայից ժամանած մեր հայրենակիցներին»,-ասել է նախարարը Կառավարության նիստից հետո:

Նշենք, որ ցուցահանդեսը տեղի է ունենում Կառավարության շենքում (Մելիք Ադամյան փողոցի կողմից):