lragir.am – Կառավարության նիստերի դահլիճի նախասրահում բացվել է սիրիահայերի կողմից արտադրված ապրանքների ցուցահանդեսը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր կառավարության նիստից հետո կառավարության անդամներին հորդորեց Ամանորյա գնումներ կատարել սիրիահայերից: «Պարոն վարչապետ, այսօր ցուցահանդեսը գործելու է մինչև ժամը 19:00-ն, խնդրում եմ Ամանորյա գնումներ կատարել նաև նրանցից: Դրանով մենք կօգնենք սիրիահայերին»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: