Hayernaysor.am – Դեկտեմբերի 23-24-ը, ժամը` 11:00-19:00, ՀՀ կառավարության նիստերի դահլիճի նախասրահում (Մելիք-Ադամյան 1) ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ:

Ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ կներկայացվեն սիրահայերի ձեռքի աշխատանքները՝ զարդեր, խմորեղեն, ճաշատեսակներ, համեմունքներ, ձեռագործ աշխատանքներ:

Միջոցառմանը կմացնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական, հասարակական, մշակութային գործիչներ: