panorama.am – Հալեպահայ Թեքեյանների ընտանիքի ողբերգական պատմությունը նոր շարունակություն է ստանում. Թուրքիայից լաստանավով Հունաստան տեղափոխվելիս անհետացած Թեքեյանների ընտանիքի հոր՝ Հովհաննես Թեքեյանի մարմինը գտնվել է։ Այդ մասին տեղեկացնում է «Արևելք» լրատվականը։
Ըստ աղբյուրի, Թեքեյանին կհուղարկավորեն Իզմիրի Հայ կաթողիկե գերեզմանատան մեջ։ Առայժմ անհայտ է մնում Հովհաննեսի կնոջ, որդու և երեխայի տատիկի ճակատագիր։
Հիշեցնենք՝ Թեքեյանները Հալեպից արտագաղթել էին Թուրքիա, այստեղից էլ ծովային ճանապարհով փորձել էին հասնել Հունաստան։ Սակայն լաստանավը, որի մեջ եղել էր 16 մարդ, այդ թվում՝ Թեքեյանները, խորտակվել էր։ Կենդանի էր մնացել ընտանիքից միայն փոքրիկ Արիանան, որը չորս ժամ լողալով հասել էր Իզմիր։