hayernaysor.am Քիչ առաջ սիրիական պաշտոնական աղբյուրները հայտարարել են, որ սիրիական բանակն ազատագրել է Խանասերի ճանապարհը, որով բացվել է Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային ուղին:
Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
Խանասերի ճանապարհի ազատագրմամբ վերջ է տրվել այդ տարածքների համար մղվող զինվորական գործողություններին: Ներկայում սիրիական բանակն իրականացնում է ճանապարհի ականազերծման աշխատանքները: Ժամեր անց ՀալեպԽանասեր-Ասրիե-Սալամիե ճանապարհը կհայտարարվի բաց և ապահով: