azatutyun.am – Սիրիական բանակը Հալեպի հարավում 50 գյուղ է ազատագրել, ինչպես նաև դրանց կողքին գտնվող բազմաթիվ արոտավայրեր ու դաշտեր։ Այդ մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։

Աղբյուրը նշում է, որ բանակը Ալուտեհի և Հադդադին ավանները հայտարարել է ապահով շրջաններ և բնակչությանը կոչ արել վերադառնալ իրենց բնակարաններ: Նախորդ օրերին բանակը իր վերահսկողության տակ է վերցրել նաև Հալեպի արևելյանի հատվածի գյուղերից մեկը։

«Գանձասար»-ը փոխանցում է, որ նախորդ մեկ ամսվա ընթացքում սիրիական բանակը հետ է մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան տասը հարձակում Դեր էլ-Զորի զինվորական օդանավակայանի վրա։ Աղբյուրը նշում է, որ օդանավակայանը ևս այժմ սիրիական բանակի վերահսկողության տակ է։