yerkirmedia.am – Սիրիայում, հակառակ դժվարություններին, մեկնարկել է 2015-16 ուսումնական տարին: Հայկական ազգային վարժարանները բացել են դռները: Այսօրվա դրությամբ, հայկական դպրոցներ գործում են Դամասկոսում, Հալեպում, Լաթաքիայում, Ղամիշլիում, Հասիչեում, Տերիքում, Քեսաբում:
Բերիո թեմն աշխատանքներ է տանում նաեւ Րաս ուլ Այնի հայկական դպրոցը վերաբացելու ուղղությամբ: Անգամ պատերազմական պայմաններում հալեպահայ աշակերտները շարունակում են բարձր առաջադիմումությամբ աչքի ընկնել։