news.am – Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված շուրջ 15 երեխա արդեն հաճախում է Երևանի նախակրթարաններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Save the Children ՀԿ ծրագրերի իրականացման գծով ղեկավար Իռեն Սարգսյանը։ Երևանի Ստ. Շահումյանի անվան թիվ 1 և Ա. Շիրվանզադեի թիվ 21 դպրոցներում բացված նախակրթարաններ այցելող սիրիահայ և երևանցի երեխաները նույն խմբերում են, ինչի շնորհիվ սիրիահայ երեխաները կարողացել են ինտեգրվել՝ նոր ընկերներ ձեռք բերել, հայերեն խոսքը զարգացնել։

«Երեխաներն արդեն լավ հասկանանում են հայերեն, նրանք շատ երևանցի ընկերներ ունեն, որը շատ կարևոր է ինտեգրվելու համար, բացի այդ` նրանց ծնողները կարողանում են աշխատելու համար ժամանակ գտնել»,-ասաց Իռեն Սարգսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Փախստակաների ներուժի զարգացման և կենսամակարդակի բարելավման ծրագրի» շրջանակում Երևանի երկու դպրոցներում 2015թ. հունիսի 1-ին, բացվել է սիրիահայ երեխաների համար վաղ մանկության զարգացման կենտրոն: Ստեփան Շահումյանի անվան համար 1 եւ Ալեքսանդր Շիրվանզադեի անվան համար 21 դպրոցներում կենտրոնները բացվել են Save the Children միջազգային կազմակերպության «Փախստականների ներուժի զարգացման և կենսամակարդակի բարելավման ծրագրի» շրջանակում։