Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց այն որոշման նախագիծը համաձայն որի`սիրահայերի սիրիական վարորդական վկայականները այլևս չեն փոխանակվի հայկականների հետ։ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը նշեց, որ մինչ օրս, Սիրիայից Հայաստան ժամանած սիրիահայերի վարորդական վկայականները ավտոպետտեսչությունը վերցրել և տրամադրել է ժամանակավոր հայկական վկայականներ։ «Ներկայումս կարգավորված չէ այդ սիրիական վկայականների վերադարձի հարցը, բայց մարդիկ ուզում են վերադառնալ ու ուզում են հետ ստանալ վկայականները։

Առաջարկում են Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիներին վարորդական վկայականները ոչ թե փոխանակել, այլ տրամադրել հայկականը»,-նշեց փոխնախարար` հավելով. «Սիրիահայերը կարող են դիմում գրել ու հետ ստանալ իրենց սիրիական վարորդական վկայականները»։

Մանրամասները` yerkir.am կայքում: