yerkir.am – Հալեպում շարունակվում են բնակելի թաղամասերի հրթիռակոծություններն ու զինյալ բախումները. գրում է «Գանձասար»-ը:

Հալեպահայությունը, բացի սոցիալական բարդ պայմաններից, կանգնած է մեծ դժվարությունների առաջ: Տնտեսական սղաճը, անգործությունն ու սիրիական դրամի համեմատական անկումը անելանելի կացության մեջ են գցել հատկապես բազմանդամ ընտանիքներին:
Էլեկտրականության և ջրի անջատումները, համացանցի ծառայության ավելի քան 40 օրից ի վեր ընդհատումը առավել ծանր են դարձրել Հալեպի բնակչության առօրյան: Չնայած բոլոր դժվար պայմաններին՝ միությունները շարունակում են գործել և համախմբել հայ երիտասարդությանը, որ միշտ նույն պատրաստակամությամբ և բարձր գիտակցությամբ շարունակում է ծառայել: