PanARMENIAN.Net – Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հերթական հանդիպումը հոգևորականների հետ: Հանդիպման ժամանակ Բերիո Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Շահան Սարգսյանը շնորհավորել և նվերներ է հանձնել 2014-ին ծնված շուրջ 110 հալեպահայ ընտանիքներին:
Ինչպես հայտնում է Kandzasar թերթը, արքեպիսկոպոսը նշել է, որ համայնքը պետք է համախումբ լինի և «երկրի ներկա դժվարին պայմանները միասնաբար, ձեռք-ձեռքի տալով և իրար նեցուկ կանգնելով պիտի հաղթահարի»: