Եօթ փա­կան­նե­րը թըխ-թըխ պտտ­ուե­լով բա­ցե­ցին դուռն ու կի­սա­բաց դռ­նից բու­րեց խու­նա­ցած հո­տը: Ոտ­քով հրեց գե­տին թափ­ուած փո­շոտ ստ­ուա­րաթղ­թի կտոր­նե­րը, ճամ­բայ բա­ցեց դէ­պի սեն­եակ­ներն իրա­րից ան­ջա­տող դուռն ու ճըռ­ռո­ցով հատ­ուեց սահ­մա­նը: Բնա­կա­րա­նի կա­ռուց­ուած­քին ան­ծա­նօթ մատ­նե­րը սա­հե­ցին պա­տի ուղ­ղութ­եամբ` գտ­նե­լու հա­մար փո­խար­կի­չը, մինչ մատ­նե­րի անո­րոշ շար­ժու­մից փո­շին պոկ­ւում էր պա­տից` վայ­րէջք կա­տա­րե­լով սա­լիկ­նե­րի մրոտ ու­սե­րին:

Վեր­ջա­պէս գո­գա­ւո­րու­թիւն զգա­լով ձեռ­քի տակ, սեղ­մեց կո­ճակն ու պրոն­զա­ձոյլ ջա­հի բազ­մա­թիւ լամ­պե­րից վառ­ուե­ցին եր­կու­սը: Նրանց փա­թաթ­ուած փո­շուց խամ­րած լոյ­սի տակ հա­զիւ նշ­մար­ւում էին սեն­եա­կում իրար վրայ ան­կա­նոն խո­յա­ցած առար­կա­նե­րը:
Նախ, աչ­քե­րը մի քա­նի շր­ջան պտտ­ուե­ցին ակ­նաբ­նում ապա մէ­կիկ-մէ­կիկ կեդ­րո­նա­ցան իւ­րա­քան­չիւր առար­կա­յի վրայ: Գլուխ չհա­նե­լով սկ­սե­ցին աշ­խա­տել կոշտ ձեռ­քերն ու լա­բի­րին­թո­սի մի­ջից հրոց-հրմշ­տո­ցով տե­ղա­շարժ­ուե­ցին իրե­րը: Իւ­րա­քան­չիւ­րը մի կողմ նե­տե­լով եր­կու ափերն իրար շփե­լով կամ ծա­փե­լով` թափ տուեց փո­շին: Զգա­յուն քի­թը մի քա­նի ան­գամ փռնգ­տո­ցով դուրս հա­նե­լով տհաճ հո­տը քթանց­քե­րից` ար­մու­կով սըր­բեց քթի շուր­ջը գո­յա­ցած խո­նա­ւու­թիւնը:

Նրա կոշտ ու կո­պիտ շար­ժում­նե­րից եր­բեմն-եր­բեմն լս­ւում էր իրե­րի գան­գա­տը անհ­րա­պոյր ճռն­չոց ար­ձա­կե­լով, բայց ո՞վ էր նրանց բա­նի տեղ դնե­լու… Մի քա­նի օրից էլ չար­չին կը գար ու գր­պա­նի սո­վը յա­գեց­նե­լով կը սր­բէր այս տան անց­եա­լը:
Ո՜ւհ, հանգս­տա­ցած շունչ քա­շեց ան­կիւ­նում վեր­ջա­պէս նշ­մա­րե­լով ան­ուա­սայլն ու փոր­ձեց վեր բարձ­րաց­նե­լով դուրս բե­րել մի հըս­կայ, կոտր­տած սե­ղա­նի արան­քից: Չն­կա­տե­լով, թէ որ­քան անզ­գոյշ է, ահա­գին ցաւ պատ­ճա­ռեց նրան նախ` բա­ժա­նե­լով սի­րե­լի­նե­րից, ապա մի քա­նի ան­հա­ւա­սա­րակ­շիռ քայլ անե­լով` շպր­տեց գե­տին: Ու­ժեղ ցն­ցու­մից այն մի քա­նի ցատկ կա­տա­րե­լով վեր­ջա­պէս անիւ­ներն ուշ­քի եկան ու գլոր­ուե­լով կանգ­նե­ցին տե­ղում:

Սեն­եա­կի լոյ­սը մա­րեց, մի ահա­գին ձայ­նով փակ­ուեց դուռն ու բա­նա­լին պտտ­ուե­լով հրա­ժեշտ տուեց:

Կար­ծեց­եալ ազա­տու­թիւն ստա­ցած սայ­լա­կի հա­մար այն­քան էլ հեշտ չէր բա­ժան­ուել սի­րե­լի ըն­կեր­նե­րից, որոնց եր­բեմն անզ­գոյշ քս­ուե­լով ցա­ւեց­րել էր: Իրենց փոք­րիկ ու լք­ուած մո­լո­րակն էր այս բնա­կա­րա­նը, որի մէջ խտաց­ուած դէմ­քերն ու դէպ­քե­րը շարժ­ուել էին կեան­քի ինք­նա­հոս արա­գու­թեամբ: Եւ հի­մա, երբ կանգ­նել էին ժա­մա­ցոյ­ցի սլաք­ներն ու ծե­րու­կը հրա­ժեշտ էր տուել աշ­խար­հիկ քա­ո­սա­յին կեան­քին` ծնո­ղա­կո­րոյս որ­դու պէս սգում էին նրա բա­ցա­կա­յու­թիւնը: Բլու­րի նմա­նող իրե­րի կոյ­տը չու­նէր մխի­թա­րու­թիւն, բա­ցի ան­կեղծ զրոյ­ցից, որը թե­թե­ւաց­նում էր միմ­ի­անց վրայ ճն­շող ցա­ւը:

Ան­ուա­սայ­լը մի վեր­ջին հայ­եացք նե­տեց փակ դրան ու անիւ­նե­րի պտոյ­տը ետ տա­նե­լով յի­շեց իր առա­ջին հան­դի­պու­մը:

Հա­զիւ էր մտել տան նեղ­լիկ դըռ­նից ու դի­տում էր շուր­ջը նոր բնա­կա­րա­նին ծա­նօ­թա­նա­լու նպա­տա­կով` երբ լսեց կող­քի սեն­եա­կի փսփ­սու­քը, հե­տաքր­քիր իրե­րի ան­կեղծ ասած բամ­բա­սանքն ու եր­կա­րող վզիկ­նե­րի վրայ դժ­գոհ ար­տա­յայ­տու­թիւն­նե­րը:

-Տես­նես ինչ է սա իրե­նից ներ­կա­յաց­նում, որ տի­րու­հին ան­համ­բեր սպա­սում էր օրեր ի վեր մեր վրայ ամե­նաչն­չին ու­շադ­րու­թիւնն իսկ չդարձ­նե­լով: Եր­կար ժա­մա­նակ է չի մօ­տե­ցել նոյ­նիսկ իր սի­րե­լի բոյ­սե­րին, որոնց գլ­խիկ­ներն ար­դէն խո­նարհ­ուել են ճա­քած հո­ղին,- մտմ­տում էին նրանք:

Բա­րե­բախ­տա­բար նրանց մտա­հո­գու­թիւնը եր­կար չտե­ւեց: Տի­կի­նին մի քիչ դժ­ուա­րու­թեամբ նս­տեց­րին աթո­ռին ու իւ­ղով մերս­ուած անիւ­նե­րը գոր­ծի լծ­ուե­ցին: Տի­կին Ալիս­ի­ան նրան ծա­նօ­թաց­րեց տան կա­ռուց­ուած­քին ու իր բա­րե­համ­բոյր բնա­ւո­րու­թեան շնոր­հիւ այն շուտ մտեր­մա­ցաւ բո­լո­րի հետ:

-Ասում էի չէ՞, նա­խատ­րա­մադըր­ւե­լը ճիշդ չի. Տե­սա՞ք թէ որ­քան ազ­նիւ է մեր նոր ըն­կե­րը,- կրկ­նում էր եր­կա­րա­վիզ լու­սամ­փոփն ու ժպ­տում` շտ­կե­լով պա­րա­նո­ցից իջած ծաղ­կա­ւոր հա­գուս­տը:

Առա­ջին հան­դի­պում ու հա­մակ­րանք. սա ան­ուա­սայ­լի եր­կա­րա­տեւ կեան­քի բո­լոր նոր հան­դի­պում­նե­րի սկիզբն էր:

Ընդ­հան­րա­պէս կարճ է եղել նրա աշ­խա­տան­քա­յին տե­ւո­ղու­թիւնը: Ծե­րե­րը մի որոշ ժա­մա­նակ յե­տոյ գամ­ուել են ան­կող­նում ու նրան տե­ղա­փո­խել են նոր բնա­կա­րան:

Ամե­նա­եր­կա­րը այս տանն է մնա­ցել եր­կու տա­րի ու բա­ւա­կան էլ նետ­ուած է մնա­ցել փակ սեն­եա­կում:

-Իսկ ո՞ւր է պա­րոն Ար­սէ­նը,- հարց­նում է ան­ուա­սայլն ու անիւ­նե­րը ծառս տա­լով փոր­ձում է տես­նել ան­ծա­նօ­թի դէմ­քը: Այս անաստ­ուա­ծը կար­ծես խիղճ չու­նե­նայ չա­փա­զանց անզ­գոյշ է, չի նկա­տում թէ որ­քան ցաւ է պատ­ճա­ռում եւ չի էլ բա­րե­հա­ճում պա­տաս­խա­նել: Պա­րոն Ար­սէ­նը այն­քան հո­գա­տար էր, այն­քան զգոյշ ու խնամ­քով դրա հա­մար էլ կա­րո­ղա­ցել եմ կէս դար ծա­ռա­յել ժո­ղովր­դիս, իսկ այս անիծ­ուա­ծը մէկ ամ­սում շար­քից կը հա­նի ինձ,-տրտն­ջում է դժ­գոհ սայ­լա­կը:

Դուրս են գա­լիս փո­ղոց ու կո­պիտ ձեռ­քե­րը նրան քշում են քար ու փո­սե­րով: Ան­ուա­սայլն ապ­շած դի­տում է շուրջն ու զար­մա­նում, թէ ինչ­պէս է քանդ­ուել քա­ղա­քը մէկ տար­ուայ մէջ ու դար­ձել ան­ճա­նա­չե­լի: Բարձ­րաց­նում է ձայ­նը ելեկտ­րա­ծին­նե­րի կող­քից անց­նե­լով ու հարց­նում է.

-Այս ինչ է պա­տա­հել քա­ղա­քի­ն:

-Ինչ է չգի­տե՞ս, պա­տե­րազմն է այ­ցե­լել մեզ ու չի պատ­րաստ­ւում մեկ­նել ան­կոչ հիւ­րի պէս:

-Ով­քե՞ր են կռուող­նե­րը:

-Բար­բա­րոս­նե­րը …

-Յս­տակ է, քա­րը քա­րի վրայ չեն թո­ղել, իսկ ինչ է նրանց պա­հան­ջը:

-Բնաջնջեեեեեեեեե՜լ…

-Ո՞ր թա­ղա­մասն ենք գնում եւ ո՞ւմ եմ ծա­ռա­յե­լու:

-Ինձ:

-Բայց դուք առողջ էք պա­րոն ես ին­չո՞վ պի­տի օգ­նեմ ձեզ:

Առանց պա­տաս­խա­նե­լու կո­պիտ ձեռ­քե­րը ամուր հրե­լով մտան նեղ թաղն ու տե­ղա­ւոր­ուե­ցին ջուր մա­տա­կա­րա­րող հս­կայ մե­քե­նա­յի կող­քը: Ջրի ծանր տա­կառ­նե­րը զե­տե­ղե­լով նրա վրայ` կառքն ուղ­ղուեց առաջ:

Այս­պէս սկս­ուեց նրա նոր, տա­րօ­րի­նակ ու տա­ժա­նա­կիր կեան­քի շր­ջա­նը ու կարճ ժա­մա­նա­կում այն դար­ձաւ ան­գոր­ծա­ծե­լի: Ըն­դա­մէ­նը մի քա­նի շա­բաթ ու նրա ճեղք­ուած իրա­նը բա­ժան­ուեց մարմ­նից: Բա­րակ մե­տաղ­եայ թե­ւե­րը ժան­գոտ­ուե­ցին ու իր հան­գիս­տը գտաւ աղ­բի հս­կայ կոյ­տի մէջ: Հի­մա նա կա­րօ­տում էր իր փո­շոտ բնա­կա­րանն ու սի­րե­լի ըն­կեր­նե­րը:

Առա­ւօտ էր… Արե­ւի շո­ղերն ըն­կել էին նրա տխուր դէմ­քին` լա­ւա­տե­սու­թիւն ներշն­չե­լու, եւ այդ պա­հին եր­կու փոք­րիկ ձեռ­քեր զգու­շութ­եամբ դուրս բե­րե­ցին նրան աղ­բի արան­քից, խնամ­քով սր­բե­ցին թե­ւերն ու փա­փուկ պա­րա­նով մի­աց­րին իրա­նը մարմ­նին: Հի­մա այն ստա­ցաւ սայ­լա­կի տեսք, բայց բա­ւա­կա­նին խղ­ճուկ:

Ան­ուա­սայ­լը ու­րախ էր իր փոք­րիկ տի­րոջ հետ, որը նրան կր­կին կեան­քի կո­չե­լով` միայն փոք­րիկ տա­կառ­ներ էր բեռ­նում ու այն­քա՜ն հո­գա­տար էր իր նկատ­մամբ:

Մարգարիտ Շամիլեան
«ԳԱՆՁԱՍԱՐ»