tert.am – Զինյալները մեծ վնասներ են հասցրել Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի հայկական եկեղեցիներին, տներին, խանութներին։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ սիրիական բանակն իսլամիստ ծայրահեղականներից ազատագրել է Քեսաբ հայաբնակ ավանը։ Սակայն երեք ամիս զինյալների տիրապետության տակ մնացած Քեսաբում ավերվել և հրկիզվել են բնակարաններ, խանութներ ու եկեղեցիներ, տեղեկացնում է Քեսաբի լրատվական գրասենյակը։
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ քեսաբահայերն արդեն վերադառնում են իրենց տները։ Տարածքն ազատագրվելուց հետո տեղի է ունեցել նաև տարածքն ականներից մաքրելու աշխատանքներ։
Արդեն տարածվել են առաջին լուսանկարներն ու տեսանյութերը Քեսաբից։
Չնայած ավանը գրավելուց հետո զինյալները տեսանյութեր էին տարածել, որտեղ ցույց էին տվել, թե հայկական մշակութային ժառանգությունը պահպանում են, սակայն նրանց հեռանալուց հետո Քեսաբ մտնողները բոլորովին այլ պատկերի ականատես են դարձել։
http://www.tert.am/am/news/2014/06/16/kessab-video/