armeniatv.am – Սիրիական պատերազմի ավելի քան երեք տարվա ընթացքում հալեպահայությունը տագնապի ամենահզոր ազդանշանն է ուղարկում աշխարհին:

Ասադի ռեժիմի դեմ պայքարող ընդդիմադիր զինյալները ահաբեկչական հարձակումների նշանակետում են պահում հայկական թաղամասերը:

«Ահաբեկչության հեղինակները հիմնականում թուրք կամ թրքամետ արմատական խմբավորումներ են»,- հայտնում է ՙՀալեպի լրատվական գրասենյակ՚ անունով կազմակերպությունը, որը Նոր գյուղ թաղամասը հայտարարել է աղետի գոտի: